Աշխարհի խոշորագույն հայագիտական կազմակերպությունը, որն ունի 33 տարվա պատմություն և համախմբում է չորս հարյուրից ավելի հայագետների, տասներեքերորդ համաժողովն անցկացրեց Երևանում: Հայագիտական համաժողովը եզակի ու կարևոր էր այն առումով, որ Հայաստանում գումարվեց առաջին անգամ, այդ մասին որոշումը կայացվել էր դեռևս երեք տարի առաջ հունգարական մայրաքաղաքում՝ Մատենադարանի ղեկավարության նախաձեռնությամբ:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հայագիտական համաժողովը Մեծ եղեռնի թեման շրջանցել չէր կարող: Ռիչարդ Հովհաննիսյանի խոսքով՝ լուրջ խնդիր են Միացյալ նահանգներում Հայոց ցեղասպանության ժխտողական նորագույն դրսևորումները, որոնց պետք է դիմագրավել: Գիտնականի համոզմամբ՝ հայագիտության, ինչպես նաև նախորդ դարասկզբին հայեր դեմ իրականացված ոճրագործության պատմության ուսումնասիրությունների թեման անսպառ է:
Երևանյան համաժողովի ընթացքում ներկայացվեցին հայագիտական վերջին ուսումնասիրությունները: Համաժողովի արդյունքները կլինեն հրատարակչական ծրագրերի պատրաստումն ու կայքի ստեղծումը: Մատենադարանի տնօրենի խոսքով՝ անհրաժեշտ է ընդհանուր եզրաբանության ու մեթոդոլոգիայի մշակում: Համաժողովը բացառիկ հնարավորություններից մեկն է՝ իրազեկ լինելու աշխարհում հայագիտության վերջին նվաճումներին:
Մանրամասները` տեսանյութում